
Ապրիլի 27-28-ին Օրանժ ֆիթնես սպորտային համալիրում կկայանա Ուժային Եռամարտի Հայաստանի առաջնությունը։
Հրավիրում ենք ուժային եռամարտով զվաղվող բոլոր մարզիկներին և մարզաձևի երկրպագուներին մասնակցելու արդեն ավանդույթ դարձած սպորտային այս միջոցառմանը։
Գրանցվելու համար հարկավոր է լրացնել հայտն օնլայն հետևյալ հղումով https://goo.gl/d9K3Tk կամ գրել Հայաստանի Ուժային Եռամարտի ֆեյսբուքյան էջին` պատասխանելով հայտում առկա բոլոր հարցերին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` ապրիլի 12:
Մասնակցության վճարը մեկ մարզիկի համար` 10.000 դրամ:
Մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր մարզիկները:
Առաջնությանը վերաբերող հետագա նորություններին և մանրամասներին տեղեկանալու համար հետևեք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջին։